Հայաստանի հավաքականը մեկնել է Լոձ

Հայաստանի հավաքականը մեկնել է Լոձ

09/06/2022 - 18:27

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը` Լեհաստանի Լոձ քաղաքում, արտագնա հանդիպում կանցկացնի Ուկրաինայի ընտրանու դեմ։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը արդեն մեկնել է Լոձ և կհանգրվանի «Վիեննա Հաուս Անդելս Լոձ» հյուրանոցում:

Նշենք, որ Լոձ են մեկնել Հայաստանի հավաքականի 28 ֆուտբոլիստներ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։

Հավելենք, որ Ուկրաինա – Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին` Երևանի ժամանակով 17:00-ից սկսած։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին տուրում Հայաստանի հավաքականը 1:0 հաղթեց Իռլանդիանին, իսկ 2-րդ տուրում` 0:2 հաշվով զիջեց Շոտլանդիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022