Համառ պայքար «Սան Սիրոյում». Միլանն ու Յուվեն չպարզեցին հաղթողին

Համառ պայքար «Սան Սիրոյում». Միլանն ու Յուվեն չպարզեցին հաղթողին

24/01/2022 - 01:38

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ «Միլանը» մրցեց «Յուվենտուսի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում երկու ակումբներն էլ մոտ էին հաղթանակ կորզելուն, սամայն կողմերն այդպես էլ չգտան մրցակցի դարպասի բանալին. խաղն ավարտվեց 0:0 հաշվով։

Նշենք, որ «ռոսոներիներն» ավելի մոտ էին հաղթանակին, ովքեր ավելի վտանգավոր էին գրոհում և ավելի շատ հարվածում, իսկ հանդիպման հերոսներից մեկը դարձավ «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շյեսնին, ով 4 սեյվ կատարեց այս խաղում։

Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», ապա Մասիմիլիանո Ալեգրիի թիմը որևէ դիպուկ հարված չկատարեց մրցակցի դարպասին. թուրինյան ակումբի ֆուտբոլիստների կատարած բոլոր 8 հարվածները կա՛մ շեղ են եղել, կա՛լ էլ փակվել են «Միլանի» պաշտպանների կողմից։

Այսպիսով, այս ոչ ոքիից հետո Ստեֆանո Պիոլիի թիմը վաստակեց 49 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Նույնքան միավոր ունի նաև «Նապոլին», որը լրացուցիչ ցուցանիշներով բարձրացավ 2-րդ հորիզոնական։

«Յուվենտուսը», 42 միավորով 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022