Հալանդը թիմակիցների հետ պարել է իրեն նվիրված հայտնի երգի ներքո🎥

Հալանդը թիմակիցների հետ պարել է իրեն նվիրված հայտնի երգի ներքո🎥

06/06/2022 - 11:35

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 4-րդ խմբում Նորվեգիայի հավաքականը 2-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Շվեդիային։

Հանդիպման հերոս դարձավ «վիկինգների» գոլահար Էրլինգ Հալանդը, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց` մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին։

Հանդիպումից հետո Նորվեգիայի հավաքականի սոցցանցերի պաշտոնական էջերում տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես է Էրլինգ Հալանդը թիմակիցների հետ պարում իրեն նվիրված հայտնի երգի ներքո։

Նշենք, որ այդ երգը գրել են «Բորուսիա Դորտմունդի» երկրպագուները` գերմանական Dschinghis Khan դիսկո խմբի հանրահայտ «Moskau» երգի հիման վրա։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Dschinghis Khan – «Moskau» երգը`

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022