Կոուտինյոն ասել է ընկերներին, որ մտադիր է հեռանալ Բարսելոնայից

Կոուտինյոն ասել է ընկերներին, որ մտադիր է հեռանալ Բարսելոնայից

30/03/2019 - 11:15

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ամռանը հնարավոր է փոխի ակումբը:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, 26-ամյա կիսապաշտպանը մտադիր է հեռանալ կատալոնական ակումբից: Այդ մասին նա ասել է Բրազիլիայի հավաքականի իր ընկերներին:

«Ես մտածում եմ «Բարսելոնայից» հեռանալու մասին: Գիտեմ, որ դա դժվար որոշում է, բայց այդպես կարող է լավ լինել իմ կարիերայի համար»,- պարբերականի փոխանցմամբ ասել է Կոուտինյոն:

Բրազիլացին ցանկանում է լինել թիմի առաջատար ֆուտբոլիստը, ինչպես դա «Լիվերպուլում» էր: Նա հասկանում է, որ «Բարսելոնայում» դա անհնար կլինի, քանի դեռ խաղում է Լիոնել Մեսսին: Չնայած դրան՝ ֆուտբոլիստները հիանալի հարաբերությունների մեջ են:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Բարսելոնայում» բոլորը աջակցում են Կոուտինյոյն և չեն կարծում, որ նրա տրանսֆերը վաճառվելու է:

«Բարսելոնայի» և ֆուտբոլիստի ներկայացուցիչները ևս մեկ անգամ հանդիպելու են Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի ՄՅՈւ-ի դեմ կայանալիք հանդիպումներից հետո:

Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Լիվերպուլից» «Բարսելոնա» տրանսֆերի գինը բոնուսների հետ միասին կազմել էր 160 մլն եվրո:

Իսպանիայի առաջնության 26 խաղերում բրազիլացին խփել է 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023