Կոնտեի հաղթական նորամուտը. Տոտենհեմը գոլառատ խաղում հաղթեց Վիտեսին🎥

Կոնտեի հաղթական նորամուտը. Տոտենհեմը գոլառատ խաղում հաղթեց Վիտեսին🎥

05/11/2021 - 02:04

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Տոտենհեմը» G խմբի շրջանակում մրցեց հոլանդական «Վիտեսի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «Տոտենհեմը» գոլառատ խաղում 3:2 հաշվով հաղթեց Անտոնիո Կոնտեի նորամուտի խաղում։

«Խցանների» կազմից աչքի ընկան Հին Մին Սոնն ու Լուկաս Մոուրան, իսկ Յակոբ Ռասմուսենը գրավեց սեփական դարպասը։

«Վիտեսի» գոլերն էլ խփեցին Յակոբ Ռասմուսենն ու Մատուշ Բերոն։

Նշենք, որ հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։

Կողմերը նաև միասին վերցրած 3 կարմիր քարտ ստացան. լոնդոնյան ակումբի կազմից դաշտից հեռացվեց Քրիստիան Ռոմերոն, իսկ «Վիտեսի» կազմից` Դանիլո Դուկին ու Մարկուս Շուբերտը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Ռեն» 1:0 «Մուրա»

4-րդ տուրից հետո G խումբը ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Ռեն» – 10 միավոր
  2. «Տոտենհեմ» – 7 միավոր
  3. «Վիտես» – 6 միավոր
  4. «Մուրա» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022