Կոլչեսկու․ ««Negro» ռումիներեն նշանակում է սև․ ես ռասիստ չեմ»

Կոլչեսկու․ ««Negro» ռումիներեն նշանակում է սև․ ես ռասիստ չեմ»

09/12/2020 - 14:51

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի ՊՍԺ – «Իստամբուլ Բաշակշեհիր» հանդիպումը ռասիստական սկանդալի պատճառով դադարեցվել է 21-րդ րոպեին։

Հանդիպման 4-րդ մրցավար Սեբաստիան Կոլչեսկուն թուրքական ակումբի գլխավոր մարզչի օգնական Պիեր Վեբոյի մասին խոսելիս գլխավոր մրցավար Օվիդիու Հացեգանին ասել է «այդ սև տղան» (խմբ․՝ «negro» բառով է բնութագրել), ինչից հետո «Բաշակշեհիրի» հարձակվող Դեմբա Բան հարձակվել է Կոլչեսկուի վրա՝ պահանջելով բացատրություն։ Այդ դրվագում սենեգալցի հարձակվողը կարմիր քարտով է պատժվել, իսկ կրքերը բուռն կերպով բորբոքվել են։ Երկու ակումբների ֆուտբոլիստներն են էլ չեն ցանկացել շարունակել խաղը։ Հանդիպումը պետք է շարունակվի այսօր՝ դեկտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով 21։55՝ խաղի 14-րդ րոպեից։

Այդ միջադեպից հետո Կոչլեսկուն հետևյալ կերպ է բացատրել Կոչլեսկուն․

««Negro» ռումիներեն նշանակում է սև․ ես ռաստիստ չեմ»,- ռումինացի մրցավարի խոսքերը մեջբերում է GFFN-ը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022