ԿԼ. Հայտնի դարձավ Արարատ-Արմենիա – Պայիդե դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը

ԿԼ. Հայտնի դարձավ Արարատ-Արմենիա – Պայիդե դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը

18/07/2022 - 16:15

Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայանում է Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» (Հայաստան) – «Պայիդե» (Էստոնիա) դիմակայության զույգի հաղթողը կմրցի «Անդերլեխտի» (Բելգիա) դեմ։

Նշենք, որ «Արարատ-Արմենիա» – «Պայիդե» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին` Երևանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 28-ին` Էստոնիայում։

Ինչ վերաբերում է որակավորման երրորդ փուլին, ապա դրա առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 4-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 11-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022