Կազեմիրո. Եթե Պոգբան տեղափոխվի Ռեալ, նրան շատ լավ կդիմավորեն

Կազեմիրո. Եթե Պոգբան տեղափոխվի Ռեալ, նրան շատ լավ կդիմավորեն

12/04/2019 - 11:13

«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին իր կարծիքով:

«Պոգբան համաշխարհային մասշտաբի խաղացող է, ով կարող է խաղալ ցանկացած թիմում:

Եթե նա տեղափոխվի «Ռեալ», նրան շատ լավ կդիմավորեն: Մենք գիտենք, որ նա հիանալի խաղացող է:

Հիմա նա հավանաբար մտածում է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղի մասին:

Մենք նույնպես պետք է հարգենք «Մանչեսթեր Յունայթեդին:»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում լրագրող Դերմոթ Կորիգանը իր Twitter-ում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023