Խավի. «Բարսան պատրաստ է մրցունակ լինել Եվրոպայում»

Խավի. «Բարսան պատրաստ է մրցունակ լինել Եվրոպայում»

13/03/2024 - 17:04

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց «Նապոլիին»` դուրս գալով հաջորդ փուլ։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին.

«Ես շատ գոհ եմ։ Մենք ամբողջ հանդիպումը հիանալի անցկացրինք։ Թիմն ամբողջությամբ նվիրվեց։ Մենք գերակշռում էինք դաշտի գրեթե բոլոր հատվածներում։ Հպարտանում եմ այս թիմով։

Մեզ պետք էր քայլ առաջ կատարել և արեցինք դա։ Չորս տարի անց դուրս եկանք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, իսկ այժմ վայելելու ժամանակն է։

Մենք շատ ենք անարդար քննադատություններ ստացել։ Այս խաղում բոլորը տեսան, որ «Բարսան» պատրաստ է մրցունակ լինել Եվրոպայում։ Կարծում եմ` այս խաղը դուր եկավ երկրպագուներին»,- մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023