ՉԼ. Բարսան վստահ խաղով հաղթեց Նապոլիին` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

ՉԼ. Բարսան վստահ խաղով հաղթեց Նապոլիին` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

13/03/2024 - 01:52

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական մարզադաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Պատասխան խաղում «բլաուգրանան» հանդիպման մեծ մասում ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։

Խավիի թիմին հաղթանակ պարգևեցին Ֆերմին Լոպեսի, Ժոաու Կանսելուի ու Ռոբերտ Լևանդովսկիի խփած գոլերը։

«Նապոլիի» կազմից աչքի ընկավ Ամիր Ռահմանին։

Այսպիսով, կատալոնական ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:2 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023