Խավին Դեմբելեին համարում է Բարսայում իր ծրագրի առանցքային խաղացողներից մեկը

Խավին Դեմբելեին համարում է Բարսայում իր ծրագրի առանցքային խաղացողներից մեկը

18/11/2021 - 17:49

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Խավին բարձր է գնահատում թիմի վինգեր Ուսման Դեմբելեի խաղային որակները։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, 41-ամյա մասնագետը ֆրանսիացի ֆուտբոլիստին համարում է ակումբում իր ծրագրի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։

Վերջերս Խավին նույնիսկ հայտարարեց, որ 24-ամյա հարձակվողի հետ պայմանագրի երկարաձգումը ներկա պահին «բլաուգրանասի» գլխավոր նպատակն է։

«Վնասվածքներ կարող են միշտ լինել։ Խնդիրն այն է, որ դրանք շատ-շատ են։ Պետք է հատկապես շատ մարզվել մարզասրահում, ինչը կօգնի նվազեցնել վնասվածք ստանալու հավանականությունը։

Ըստ իս` եթե Ուսմանը շատ աշխատի, կարող է դառնալ իր դիրքում լավագույնը։ Ես կասկած չունեմ, որ նա կարող է արդյունք ապահովել «Բարսայի» համար և դառնալ համաշխարհային աստղ։ Մենք պետք է օգնենք նրան։

Ակնհայտ է, որ նրա հետ պայմանագրի երկարաձգումը մեր գլխավոր նպատակն է»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Դեմբելեի շրջապատում հաստատում են, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը շատ երջանիկ է աջակցության համար, քանի որ նման խոսքերի նա երկար է սպասել «Բարսելոնայի» նախկին մարզիչներից։

Հավելենք, որ Ուսման Դեմբելեն ընթացիկ մրցաշրջանում «Բարսայի» կազմում մասնակցել է ընդամենը 1 հանդիպման` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Դինամո Կիևի» դեմ խաղում (1:0) դաշտում անցկացնելով 25 րոպե, ինչից հետո կրկին վնասվածք է ստացել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022