Խամես Ռոդրիգեսի գոլը տուգանայինի իրացումից հետո🎥

Խամես Ռոդրիգեսի գոլը տուգանայինի իրացումից հետո🎥

11/01/2022 - 10:10

Քաթարի Աստղերի լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Ալ Ռայանը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ալ Վաքրայի» նկատմամբ։

Հանդիպման հերոս դարձավ տանտերերի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Շոջա Հոլիզադեն։

Հատկապես գեղեցիկ ստացվեց Խամեսի երկրորդ գնդակը, ով կոլումբացի կիսապաշտպանը գոլի հեղինակ դարձավ տուգանայինի իրացումից հետո։

Նշենք, որ 30-ամյա կիսապաշտպանը Քաթարի Աստղերի լիգայի ընթացիկ մրցշարջանում անցկացրած 7 խաղում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022