Լուիս Սուարեսն առաջին գոլն է խփել Նասիոնալի կազմում🎥

Լուիս Սուարեսն առաջին գոլն է խփել Նասիոնալի կազմում🎥

06/08/2022 - 11:40

Ուրուգվայի առաջնության 2-րդ տուրում «Նասիոնալը» սեփական հարկի տակ մրցեց «Ռենտիստասի» դեմ` հաղթելով 3:0 հաշվով։

Մոնտեվիդեոն ակումբի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Լուիս Սուարեսը, ով 59-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 3:0։

Նշենք, որ 35-ամյա հարձակվողը «Նասիոնալի» շարքերը համալրելուց հետո խփել է առաջին գոլը։

Հիշեցնենք, որ «Էլ պիստոլերոն» վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքել «եռագույնների» հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022