Լիվերպուլը վստահ խաղով հաղթեց Ռեյնջերսին 🎥

Լիվերպուլը վստահ խաղով հաղթեց Ռեյնջերսին 🎥

05/10/2022 - 01:43

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Լիվերպուլն» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Ռեյնջերսի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում Յուրգեն Կլոպի թիմն ուներ տոտալ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Մերսիսայդյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ու Մոհամեդ Սալահը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Այաքս» 1:6 «Նապոլի»

A խումբը 3-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Նապոլի» – 9 միավոր
  2. «Լիվերպուլ» – 6 միավոր
  3. «Այաքս» – 3 միավոր
  4. «Ռեյնջերս» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022