Լիվերպուլը Սալահին թույլ չի տվել միանալ Եգիպտոսի հավաքականին

Լիվերպուլը Սալահին թույլ չի տվել միանալ Եգիպտոսի հավաքականին

23/08/2021 - 19:39

«Լիվերպուլը» հրաժարվել է Մոհամեդ Սալահին բաց թողնել Եգիպտոսի հավաքական` մասնակցելու սեպտեմբերին կայանալիք ԱԱ-2022-ի որակավորման փուլի հանդիպումներին։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, Եգիպտոսի ֆուտբոլային միությունը նամակ է ստացել «Լիվերպուլից», որում մերսիսայդյան ակումբը ներողություն է խնդրել այն բանի համար, որ Սալահին չի կարող թույլ տալ միանալ ազգային հավաքականին։

Աղբյուրի փոխանցմամբ` «Լիվերպուլի» նման դիրքորոշումը կապված է այն բանի հետ, որ Եգիպտոսը Մեծ Բրիտանիայի համար գտնվում է, այսպես կոչված, «կարմիր գոտում», ինչի պատճառով էլ Սալահն Անգլիա վերադառնալուց ստիպված է լինելու, Covid-19-ով պայմանավորված, անցնել պարտադիր կարանտին, որը տևում է 10 օր։

Եգիպտոսի ֆուտբոլային միությունն արդեն դիմել է ՖԻՖԱ-ին` խնդրելով լուծում տալ այս հարցին։

Հատկանշական է, որ «Լիվերպուլը» պատրաստ է իր բոլոր ֆուտբոլիստներին բաց թողնել հավաքականներ, եթե նրանց համար բացառություն արվի և երկիր հետ վերադառնալուց հետո չանցնեն կարանտին։

Հավելենք, որ «փարավոնները» սեպտեմբերի 2-ին սեփական հարկի տակ մրցելու են Անգոլայի հավաքականի դեմ, իսկ ամսի 5-ին կհյուրընկալվեն Գաբոնին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor