Լեմպարդի գլխավորած «Քովենթրի Սիթին» 25 տարի անց դուրս եկավ ԱՊԼ 🎥
Անգլիայի երկրորդ լիգայի` Չեմպիոնշիփի 43-րդ տուրում «Քովենթրի Սիթին» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Բլեքբեռնի» հետ։
Ռյոյա Մորիշիտայի գոլին «Քովենթրին» պատասխանեց Բոբի Թոմասի դիպուկ հարվածով։ Վերջինն իր թիմին պարտությունից փրկեց 84-րդ րոպեին։
«Քովենթրին» միավորների քանակը հասցրեց 86-ի և զբաղեցնում է առաջին տեղը։ Ակումբը 25 տարի անց նվաճեց Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր։ «Երկնագույնները» նախորդ անգամ բարձրագույն դիվիզիոնում խաղացել են 2000/01 մրցաշրջանում։
«Քովենթրին» 2024թ. նոյեմբերից մարզում է լեգենդար, նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը։
«Բլեքբեռնը» 49 միավորով 19-րդ տեղն է զբաղեցնում` պայքարելով տեղը Չեմպիոնշիփում պահելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml