Լա լիգայում տարած հաղթանակների թվով Մեսսին գերազանցել է Կասիլյասի ռեկորդը

Լա լիգայում տարած հաղթանակների թվով Մեսսին գերազանցել է Կասիլյասի ռեկորդը

07/04/2019 - 15:55

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Աթլետիկոյին» 2:0 հաշվով:

Կատալոնացիների գոլերից մեկի հեղինակը՝ Լիոնել Մեսսին, սահմանեց առաջնության նոր ռեկորդ: Նա Լա լիգայում իր հաղթանակների թիվը հասցրեց 335-ի՝ գերազանցելով «Ռեալի» նախքին դարպասապահ Իկեր Կասիլյասի սահմանած ռեկորդը, ով իր ուսերի հոտևում ուներ 334 հաղթանակ Իսպանիայի առաջնությունում:

Մեսսին նաև Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է: Արգենտինացին խփել է 415 գոլ, իսկ 2-րդ տեղում ընթանում է Կրիշտիանու Ռոնալդուն, ով խփել է 311 գնդակ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023