Լարված` ինչպես երբևէ. Լա լիգայի անհավանական մրցակցության մասին

Լարված` ինչպես երբևէ. Լա լիգայի անհավանական մրցակցության մասին

05/11/2021 - 16:33

Ճիշտ է` 2021 թ. ամռանը Լա լիգայից հեռացան Լեո Մեսսին և Սերխիո Ռամոսը, սակայն այդ փաստը չի խանգարում իսպանական Պրեմիերան դարձնել ավելի գրավիչ ու դիտարժան։

Այնպես է ստացվել, որ Լա լիգայի 2021/22 մրցաշրջանը շատ անկանխատեսելի ու անհվանական լարված և մրցունակ է։ Դրան են նպաստում նաև ակումբների` մրցաշարային աղյուսակում խիտ դասավորվածությունը։

Լա լիգայի հանդիպումների 1/3-ն արդեն անցյալում են։ Անցկացրած 12 խաղից հետո մրցաշարային աղյուսակը շատերի համար անսպասելի գլխավորում է «Ռեալ Սոսիեդադը»։ Իմանոլ Ալգուասիլի թիմն իր ակտիվում ունի 25 միավոր։

Բասկյան ակումբին հաջորդում են «Ռեալ Մադրիդը» և «Սևիլիան», որոնք ունեն 24-ական միավոր։

Լավագույն քառյակը, 22 միավորով, եզրափակում է գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդը»։

Բավական անակնկալ բարձր հորիզոնականներ են զբաղեցնում «Բետիսը» (5-րդ, 21 միավոր), վերջերս Լա լիգա վերադարձած «Ռայո Վալեկանոն» (6-րդ, 20 միավոր) և «Օսասունան» (7-րդ, 19 միավոր)։

Ինչպես նկատեցիք, 1-ին և 5-րդ հորիզոնականներին բաժանում է ընդամենը 5 միավոր, ինչն ամենաքիչն է եվրոպական թոփ առաջնություններում։

Պրեմիեր լիգայում այդ տարբերությունը կազմում է 8, Բունդեսլիգայում` 9, Լիգա 1-ում` 12, իսկ Ա Սերիայում` 13 միավոր։

Խփած ու բաց թողած գոլերի հարաբերակցությունը նույնպես փաստում է Լա լիգայի մրցակցության մասին։ Իսպանիայում այդ ցուցանիշով լավագույնը «Ռեալ Մադրիդն» է, որի գոլային տարբերությունը +14 է, սակայն, մյուս եվրոպական թոփ առաջնությունների համեմատ, այս կատեգորոիայում սա ամենացածր ցուցանիշն է։

Լա լիգայի մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար 19-րդ ու 20-րդ հորիզոնականները զբաղեցնող «Լևանտեն» ու «Խետաֆեն» ներկա պահին ունեն -12 գոլային տարբերություն և այդ ցուցանիշով վատագույնն են Պիրենեյան թերակղզում։ Պրեմիեր լիգան, Լիգա 1-ը, Ա սերիան ու Բունդեսլիգան ունեն առվազն մեկ ակումբ ավելի դրանից վատ ցուցանիշով։

Լա լիգայում իրապես չկան հեշտ խաղեր, չկան ակնայտ առաջատարներ ու հետնախահներ։

«Անծանոթ» ակումբներ մրցաշարային աղյուսակի վերնամասում

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանն էլ ավելի է հետաքրքրացնում այն իրողությունը, որ առաջնության հենց մեկնարկից մրցաշարային աղյուսակի վերնամասում մի շարք նոր «դեմքեր» են հայտնվել։

Սպասվում էր, որ տիտղոսի հիմնական հավակնորդները լինելու են «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկո Մադրիդը», սակայն «Ռեալ Սոսիեդադը», «Սևիլիան» ու «Բետիսը» հաճելիորեն զարմացնում են։ Ընդ որում` այս ակումբները մասնակցում են նաև եվրագավաթային մրցաշարերին և ներկա պահին պայքարում են երկու ճակատով։

«Ռեալ Սոսիեդադի»` մրցաշարային աղյուսակը գլխավորելն անակնկալ չէ, քանի որ բասկյան ակումբը դեռ նախորդ մրցաշրջանում աչքի էր ընկնում վառ խաղով, ինչպես նաև հաղթեց 2020 թվականից հետաձգված Իսպանիայի գավաթի եզրափակիչում։

Դրան զուգահեռ, «Ռայո Վալեկանոն» ընթացիկ մրցաշրջանի իսկական բացահայտումն է, որը դեռ նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Սեգունդայում և զբաղեցրել էր ընդամենը 6-րդ հորիզոնականը, սակայն յուրահատուկ փլեյ-օֆֆ-ի շնորհից կարողաղավ նվաճել Լա լիգայի ուղեգիր։

Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչը հանրահայտ բասկ նախկին ֆուտբոլիստ Անդոնի Իռաոլան է, ում համար սա առաջին լուրջ փորձն է նման մակարդակով։

Իռաոլան իսկական բասկյան կիրք է ներարկել «Ռայոյի» ֆուտբոլիստների ԴՆԹ-ում, ովքեր գրեթե բոլոր խաղերում դոմինանտ են եղել 90 րոպե։

Դրան գումարվեց նաև փորձառու Ռադամել Ֆալկաոյի թիմին միանալը, ով, չնայած արդեն 35 տարեկան է, սակայն անցկացրած 7 խաղում դարձել է արդեն 4 գոլի հեղինակ։

Բացի Ֆալկաոյից, «Ռայո Վալեկանոյի» կազմում փայլում են նաև Օսկար Տրեխոն, Ալվարո Գարսիան, Իսի Պալասոնը և Ռենդի Նտեկան։

Իր խաղով տպավորում է նաև «Օսասունան», որը «Ռայո Վալեկանոյին» զիջում է ընդամենը 1 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Պամպլոնան ներկայացնող ակումբը, ճիշտ է, անկայուն արդյունքներ է գրանցում, սակայն, միանշանակ, առաջնության ամուր ընկույզներից է։ Դրա վառ ապացույցն էր 11-րդ տուրում գրանցած արդյունքը, երբ հյուրընկալվելիս չպարտվեց «Ռեալ Մադրիդին» (0:0)։

Լա լիգայի միջակ ակումբների վերելքը

Անցնող 10 տարիներին Լա լիգայում տոն են տվել միայն «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Նույնսիկ եղել դեն դեպքեր, որ այդ գրանդները չեմպիոն են դարձել` հավաքելով 100 միավոր։

Սակայն, այժմ չեմպիոն դառնալու համար պետք է ավելի ջանասիրաբար աշխատել, որպեսզի կարողանան վաստակել յուրաքանչյուր միավորը։

Նախորդ մրցաշրջանում «Ատլետիկոն» չեմպիոն դարձավ ընդամենը 86 միավորով, իսկ 2021/22 մրցաշրջանի համար կանխատեսվում է, որ չեմպիոնը հավաքելու է ավելի քիչ` 83 միավոր։

Այս ամենը պայմանավորված է Լա լիգայի միջակ ակումբների վերելքով։ Այն պահից ի վեր, ինչ 2013 թ. Խավիեր Տեբասը ստանձնեց Լա լիգայի նախագահի պաշտոնը, դրական շատ փոփոխություններ են տեղի ունեցել։ Հատկապես հիշատակման և ընգծման է արժանի այն փաստը, որ Տեբասի օրոք ստեղծվեց տեսալսողական իրավունքների կետրոնացված վաճառք, ինչի շնորհիվ մեծապես ավելացավ հեռուստատեսային իրավունքների վաճառքից ստացված եկամուտները, որոնք, ի տարբերություն, նախորդ տարիների, ներկա պահին ավելի հավասար են բաշխվում։

Այդ կերպ Լա լիգայի տնտեսական վերահսկողության համակարգը թույլ է տալիս, որ միջակ ակումբներն աճ գրանցեն ու կարողանան գումարը ծախսել ըստ անհրաժեշտության։

Այդ երկու կարևոր գործոնները խթանեցին, որ Լա լիգան դառնա ավելի մրցունակ և գրավիչ առաջնություն։ Դրա շնորհիվ «Ռեալ Սոսիեդադը» կարողանում է իր շարքերում պահել Եվրո-2020-ի բացահայտումներից Ալեքսանդր Իսակին կամ պայմանագիր կնքել փորձառու Դավիդ Սիլվայի հետ։ Նույնը վերաբերում է նաև «Բետիսին» ու «Ռայո Վալեկանոյին» համապատասխանաբար Նաբիլ Ֆեկիրի ու Ռադամել Ֆալկաոյի պարագաներում։

Այս ֆուտբոլիստները նպաստել են, որ իրենց ակումբներն ավելի ամրապնդվեն մրցաշարային աղյուսակի վերնամասում, որտեղ թիմերն անընդհատ փոխվում են դիրքերով։

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022