Լակազետը հրաժեշտ է տվել Արսենալին. նա մոտ  է հարազատ ակումբ վերադառնալուն

Լակազետը հրաժեշտ է տվել Արսենալին. նա մոտ է հարազատ ակումբ վերադառնալուն

03/06/2022 - 19:06

«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը հրաժեշտ է տվել ակումբին. նրա պայմանագիրը լրանում է սույն թվականի հունիսի 30-ին և ազատ գործակալի կարգավիճակով կլքի «զինագործների» շարքերը։

«5 տարի առաջ երազանքս իրականացավ, երբ պայմանագիր կնքեցի «Արսսենալի» հետ։ Ինձ համար մեծ պատիվ էր կրել այս մարզաշապիկն ու լինել այս ընտանիքի անդամը։

Այստեղ ես հաղթեցի տիտղոսներ ու ծանոթացա հիանալի մարդկանց հետ, ինչի շնորհիվ ավելի սիրեցի այս ակումբը։

Հաջողություն եմ մաղթում ակումբին և երկրպագուներին. այս ամենը շատ հաճելի էր։

Շնորհակալ եմ, «Արսենալ»»,- գրել է ֆրանսիացի հարձակվողն Instagram-ի իր էջում։

Լոնդոնյան ակումբը պաշտոնական կայքում նույնպես հաստատել է, որ 31-ամյա հարձակվողը հեռանում է «Արսենալից»։

Նշենք, որ, ըստ ինսայդերներ Ֆաբրիցիո Ռոմանոյի ու Նիկոլո Սկիրայի տեղեկությունների, Ալեքսանդր Լակազետը մոտ է «Լիոն» վերադառնալուն, որի հետ արդեն 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։

Ֆրանսիացի գոլահարը 2017 թ. ամռանը հենց «Լիոնից» է 53 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել լոնդոնյան ակումբ։

Հավելենք, որ 31-ամյա հարձակվողն «Արսենալի» կազմում անցկացրել է 206 հանդիպում` դառնալով 71 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022