Իտալիայի գավաթ. «Էմպոլին» գերխոշոր անակնկալ է մատուցել` պայքարից դուրս թողնելով «Յուվենտուսին» 🎥

Իտալիայի գավաթ. «Էմպոլին» գերխոշոր անակնկալ է մատուցել` պայքարից դուրս թողնելով «Յուվենտուսին» 🎥

27/02/2025 - 12:32

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Էմպոլին» մրցակցի դաշտում մրցել է «Յուվենտուսի» դեմ։

Տոսկանական ակումբը կարողացել է գերխոշոր անակնկալ մատուցել ու հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս թողնել «բիանկոներիներին»։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ «Էմպոլիին» 24-րդ րոպեին առաջ է մղել Յուսեֆ Մալեհը, իսկ թուրինյան գրանդից 66-րդ րոպեին աչքի է ընկել Կեֆրեն Թյուրամը։

Հետխաղյա 11-մետրանոցներում վճռորոշ է դարձել Տիագո Մոտայի գլխավորած թիմի հարձակվողներ Դուշան Վլահովիչի ու Կենան Յիլդիզի վրիպումները։ Հյուրերից բոլորը դիպուկ են եղել։

Այսպիսով, «Էմպոլին» պատմության մեջ առաջին անգամ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ է դուրս եկել, որտեղ կմրցի «Բոլոնիայի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին, պատասխան խաղը` ապրիլի 23-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023