Իռլանդիան հիանալի խաղով ջախջախեց Շոտլանդիային🎥

Իռլանդիան հիանալի խաղով ջախջախեց Շոտլանդիային🎥

11/06/2022 - 22:05

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրում Իռլանդիայի հավաքականը` սեփական հարկի տակ, մրցեց Շոտլանդիայի դեմ։

Կարելի է ասել` անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ իռլանդացիները մրցակցին հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։

Սթիվեն Քենիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ալան Բրաունը, Թրոյ Փարոթն ու Մայքլ Օբաֆեմին։

Նշենք, որ B դիվիզիոնի 1-ին խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ուկրաինա 3:0 Հայաստան

3-րդ տուրից հետո խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. Ուկրաինա – 6 միավոր
  2. Իռլանդիա – 3 միավոր
  3. Շոտլանդիա – 3 միավոր
  4. Հայաստան – 3 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022