Էշլի Յանգ. Եթե մենք առաջինը խփեինք, ապա լրիվ այլ խաղ կստացվեր

Էշլի Յանգ. Եթե մենք առաջինը խփեինք, ապա լրիվ այլ խաղ կստացվեր

17/04/2019 - 17:28

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Էշլի Յանգը մեկնաբանություն է տվել Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ կայացած պատասխան խաղից հետո:

«Դժվար է ընդունել այն, թե ինչպես մենք սկսեցինք այս հանդիպումը: Ստեղծեցինք 2-3 պահ, բայց բաց թողեցինք դրանք: Չստացվեց: Հակառակորդի մակարդակը խաղաց իր դերը, և նրանք հասան հաղթանակի:

Մենք ցանկանում էինք ակտիվորեն առաջ գնալ և զգում էինք, որ կարող ենք միանգամից նրանց գոլ խփել: Հիանալի է, որ ստեղծեցինք այն պահերը առաջին 15-20 րոպեներին: Ուրիշ օր, կարծում եմ, մենք կկարողանայինք իրացնել դրանցից մեկը:»,- Յանգի Խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022