Էնդրիկը հերոսանում է` հաղթանակ պարգևելով Բրազիլիային 🎥
Բրազիլիայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Եգիպտոսի թիմի հետ` հաղթելով 2:1 հաշվով։
«Պենտակամպիոնների» հաղթական գոլը 52-րդ րոպեին խփել է 19-ամյա հարձակվող Էնդրիկը` եզրափակելով Ռաֆինիայի ասիստը։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Բրունո Գիմարայեսը։
«Փարավոններից» մրցակցի դարպասը գրավել է Մոստաֆա Զիկոն։
Բրազիլացիներն ու եգիպտոսցիներն ԱԱ-2026-ից առաջ անցկացրել են վերջին ընկերական խաղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml