Զինեդին Զիդան. Մենք գիտենք, որ այս մրցաշրջանում ոչինչ չենք նվաճի

Զինեդին Զիդան. Մենք գիտենք, որ այս մրցաշրջանում ոչինչ չենք նվաճի

07/04/2019 - 15:02

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Լա լիգայի շրջանակներում «Էյբարի» դեմ տարած հաղթանակը:

«Առաջին խաղակեսում մեզ չէր հերիքում վստահությունը, ավելի շատ խաղասկզբին:

Արդյունքում` մենք պետք է շնորհավորենք բոլոր խաղացողներին, նրանք պայքարեցին: 2-րդ խաղակեսում նրանք փոխեցին խաղի ընթացքը, համախմբվեցին և օգնեցին իրար դաշտում:

Մենք գիտենք, որ այս մրցաշրջանում ոչինչ չենք նվաճի:Խաղալ, ոչ մի բանի չհավակնելով, դժվար է:»,- Զիդանի խոսքերն է մեջբերում լրագրող Դերմոթ Կորիգանը իր Twitter-ում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023