Զիդան. Բեյլը մեր թիմի կարևոր խաղացողն է

Զիդան. Բեյլը մեր թիմի կարևոր խաղացողն է

16/04/2019 - 18:36

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Լեգանեսի» հետ հանդիպումից հետո խոսել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ապագայի մասին:

-Բեյլը դուրս եկավ ընդամենը 10 րոպեյով: Նշանակու՞մ է դա արդյոք, որ դուք նրա հետ հույսեր չեք կապում:

Դուք կարող եք հարցնել ինչ ուզում եք, կարող եք հարցնել ամեն օր, բայց ես կպատասխանեմ այնպես, ինչպես միշտ: Բեյլը մեր ակումբի կարևոր խաղացողն է: Չգիտեմ, ինչքա՞ն է նա խաղացել: Երեք, չորս հանդիպու՞մ:

Ես ցանկացա փոփոխություն կատարել և վերջ: Ինչպես և Լուկաս Վասկեսը, նա խաղաց 10-15 րոպե: Նրանց համար դժվար էր մտնել նման խաղի մեջ, բայց փոխարինողները հենց նրա համար են պետք, որ դրական ազդեցություն ունենան: Դա միակ պատճառն է,- ասել է Զիդանը La Liga Santander-ի եթերում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023