ԵԼ. «Լեխն» անհավատալի հաշվով ջախջախեց Շվեյցարիայի չեմպիոնին 🎥
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Լեխը» Պոզնանի «Զնեյա» ստադիոնում 7:0 հաշվով ջախջախեց Շվեյցարիայի չեմպիոն «Թունին»։
Լեհաստանի չեմպիոնից դուբլ գրանցեց Պատրիկ Վոլեմարկը, իսկ Ալահյար Սայադմանեշը, Մատեուշ Սկշիպչակը, Ռադոսլավ Մուրավսկին,Դանիել Հականսն ու Ռոբերտ Գումին մեկական գոլ խփեցին։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին, մեկնարկը` ժամը 22:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml