ԵԼ. «Արարատ-Արմենիան» և «Ունիվերսիտատեա Կրայովան» չպարզեցին հաղթողին 🎥
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» մրցակցի դաշտում ոչ-ոքի գրանցեց Ռումինիայի չեմպիոն «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ։
Հայաստանի չեմպիոնից հաշիվը 20-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդրոս Մալիսը։ Մրցակցի պատասխան գնդակը 33-րդ րոպեին խփեց Նիկուշոր Բանկուն։
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմին 63-րդ րոպեին նորից հաշվի մեջ առաջ մղեց Սանդրո Լիման, բայց դարպասի գրավումը չեղարկվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։
Հանդիպման վերջնամասում հայկական ակումբը հաղթանակ կորզելու ֆանտաստիկ պահ կորցեց։ 90+2-րդ րոպեին Կառլոս Ֆրանսիայի հարվածից հետո մրցակցին փրկեց դարպասապահը։
Վրա հասած Ժիրայր Շաղոյանը փորձեց գրավել դատարկ դարպասը, բայց նրա հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Հանդիպման հերոսներից էր նաև «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Ժոաո Բրավիմը` կատարելով 5 սեյվ։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին Երևանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml