Դեմբելեն փակում է բոլորի բերանը! Բարսան ջախջախեց Ատլետիկ Բիլբաոյին 🎥

Դեմբելեն փակում է բոլորի բերանը! Բարսան ջախջախեց Ատլետիկ Բիլբաոյին 🎥

28/02/2022 - 01:55

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։

Հանդիպման մեծ մասում կատալոնական ակումբն ուներ տարածքային ու խաղային առավելություն` ջախջախելով մրցակցին 4:0 հաշվով։

«Բլաուգրանայի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, Ուսման Դեմնելեն, Լյուկ դե Յոնգն ու Մեմֆիս Դեպայը։

Նշենք, որ Դեմբելեն, դուրս գալով փոխարինման, ոչ միայն դարձավ գոլի, այլև 2 գոլային փոխանցման հեղինակ։

Այս հաղթանակից հետո Խավիի թիմը վաստակեց 45 միավոր` վերադառնալով 4-րդ հորիզոնական։

«Ատլետիկը», 37 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022