Գործարքը կայացած է. Ադամա Տրաորեն վերադառնում է Բարսելոնա

Գործարքը կայացած է. Ադամա Տրաորեն վերադառնում է Բարսելոնա

27/01/2022 - 21:14

«Վուլվերհեմպտոնի» եզրային հարձակվող Ադամա Տրաորեն կարիերան կշարունակի «Բարելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբը մինչև 2022 թ. հունիսի 30-ը կվարձակալի իսպանացի վինգերին, ինչից հետո 30 մլն եվրոյի դիմաց կունենա խաղացողին գնելու ոչ պարտադիր իրավունք։

Աղբյուրը փոխանցում է, որ «բլաուգրանասը» մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր կկնքի 26-ամյա ֆուտբոլիստի հետ, եթե մրցաշրջանի ավարտից հետո որոշի գնել նրա տրանսֆերային ամբողջական իրավունքները։

Հաղորդվում է նաև, որ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը «Բարսելոնան» աբողջությամբ կվճարի Տրաորեի աշխատավարձը։

Սպասվում է, որ Ադամա Տրաորեն հունվարի 28-ին կմեկնի Կատալոնիայի մայրաքաղաք, բուժզննում կանցնի, ինչից հետո «Բարսելոնան» պաշտոնապես կհայտարարի գործարքի մասին։

Նշենք, որ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր նաև «Տոտենհեմը», սակայն լոնդոնյան ակումբը ոչ միայն չկարողացավ Տրաորեի հետ համաձայնության հասնել նրա աշխատավարձի հարցում, այլև դեռևս չի վաճառել Սթիվեն Բերգվեյնին ու Տանգույ Նդոմբելեին։

Բացի դրանից, «խցաններն» այժմ կենտրոնացել են «Պորտուի» վինգեր Լուիշ Դիաշի տրանսֆերն իրանակացնելու վրա։

Այսպիսով, Ադամա Տրաորեն 6 տարի անց վերադառնում է «Բարսելոնա», որի համակարգում հանդես է եկել 2004-2015 թթ.։

Տրաորեն «կապտնառնագույնների» գլխավոր թիմում անցկացրել է 4 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։

Ինչ վերաբերում է նրա` Վուլվզում» ունեցած մրցելույթներին, ապա «գայլերի» կազմում հանդես է գալիս 2018 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 154 հանդիպում` 11 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022