Գոռ Ավետիսյանը «Սպորտային մերսում» անվանակարգում դարձել է փոխչեմպիոն Համաշխարհային մերսողների ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջմայրցամաքային առաջնությունում

Գոռ Ավետիսյանը «Սպորտային մերսում» անվանակարգում դարձել է փոխչեմպիոն Համաշխարհային մերսողների ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջմայրցամաքային առաջնությունում

23/06/2022 - 16:02

Օրերս Աթենքում կայացել է Համաշխարհային մերոսողների ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջմայրցամաքային առաջնություն,որի շրջանակում, «Սպորտային մերսում» անվանակարգում, փոխչեմպիոն է դարձել Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիայի անդամ Գոռ Ավետիսյանը:

Գոռ Ավետիսյանը ՀՖԿՍՊԻ-ի դասախոս, Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիայի նախագահ Արման Մանուկյանի սանն է։ Վերջինս անձամբ ներկա է եղել այդ առաջնությանը որպես ազգային թիմի առաջատար:

Նրա խոսքով՝ ամենակարևորը փորձի փոխանակումն է, մեր երկիրը պատվով ներկայացնելը, իսկ Գոռի հաղթանակը արժևորվել է նրանով, որ Հայաստանն առաջին անգամ է նմանատիպ համաշխարհային մրցույթի մասնակցում և մասնակից 38 երկրների հետ պայքարի արդյունքում վերադառնում պատվավոր արծաթե մեդալով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022