Գերմանիայի գավաթ. Շտուգարտը գերդրամատիկ հաղթանակ տոնեց Պադերբորնի նկատմամբ🎥

Գերմանիայի գավաթ. Շտուգարտը գերդրամատիկ հաղթանակ տոնեց Պադերբորնի նկատմամբ🎥

31/01/2023 - 23:59

Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Շտուտգարտը» «Հոմ Դելյուքս Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Երկրորդ Բունսեսլիգան ներկայացնող «Պադերբորնի» դեմ։

Հանդիպումը պարզապես անչափ անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ «Շտուտգարտի» պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը 3-րդ րոպեին անհասկանալի ինքնագոլի հեղինակ դարձավ, ինչից հետո տանտերերն առաջ անցան հաշվի մեջ։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում հյուրերն ունեին ինչպես տարածքային, այնպես էլ խաղային տոտալ առավելություն, սակայն Բրունո Լաբադիայի սաները ոչ մի կերպ չէին կարողանում խուսափել պարտությունից։

Այդուհանդերձ, խաղավերջում այդ առավելությունը վերջապես տվեց իր արդյունքը, և «Շտուտգարտի» ֆուտբոլիստները 86-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը. հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Ժիլ Դիասը։

Երբ թվում էր` հանդիպումը կավարտվի 1:1 հաշվով ու այն կշարունակվի լրացուցիչ ժամանակում, 90+6-րդ րոպեին «շվաբները» նաև հաղթանակ կորզեցին. անկյունայինի խաղարկումից հետո հերոսացավ Սերհու Գիրասին։

Այսպիսով, «Շտուտգարտը» գերդրամատիկ պայքարում հաղթեց 2:1 հաշվով` նվաճելով Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022