«Բետիսը» 20 տարի անց նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր 🎥
Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Բետիսը» 2:1 հաշվով հաղթեց «Էլչեին»։
Անդալուզյան ակումբի գոլերը խփեցին Կուչոն ու Պաբլո Ֆորնալսը, մրցակցից աչքի ընկավ Էկտոր Ֆորտը։
«Բետիսը» 57 միավորով 5-րդ տեղում է` պատմության մեջ միայն երկրորդ անգամ ու 20 տարի անց նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը հանդես կգա Լիգայի փուլում։
«Գլիոռոսոն» միայն 2005/06 մրցաշրջանում է մանսակցել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին` G խմբում զբաղեցնելով 3-րդ տեղն ու պայքարը շարունակելով ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում։
«Էլչեն» 39 միավորով 14-րդ տեղում է։
հանդիպման գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բետիս, Էլչե, Էկտոր Ֆորտ, Լա-լիգա, Կուչո, Մանուել Պելեգրինի, Չեմպիոնների-լիգա, Պաբլո Ֆորնալս