Բարսելոնան comeback արեց Լինարեսի դեմ խաղում` դուրս գալով Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ🎥

Բարսելոնան comeback արեց Լինարեսի դեմ խաղում` դուրս գալով Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ🎥

06/01/2022 - 00:21

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց Սեգունդա Բ-ն ներկայացնող «Լինարեսի» դեմ։

Հանդիպումը մեկնարկեց բավական անսպասելի, քանի որ «Լինարեսի» ֆուտբոլիստներն արդեն 19-րդ րոպեին Հուգո Դիասի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։

Բաց թողած գոլից հետո կատալոնական ակումբը տիրեց նախաձեռնությանը և գնդակին տիրում էր ժամանկի 83%-ը, սակայն, մեծ հաշվով, «բլաուգրանասի» խաղում չկար սրություն, ինչն էլ նպաստեց, որ կողմերն ընդմիջման գնացին տանտերերի նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ կեսի հենց մեկնարկից Խավիի սաները կերպարանափոխված տեսք ունեին և կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. նախ 63-րդ րոպեին աչքի ընկավ Ուսման Դեմբելեն, ապա 69-րդ րոպեին` Ֆերրան Յուտգլան։

Հետագայում այլևս դարպասի գրավումներ չարձանագրվեցին` չնայած «Բարսելոնան» կարող էր էլ ավելի մեծացնել իր առավելությունը։

Այսպիսով, «Բարսելոնան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Լինարեսի» նկատմամբ` նվաճելով Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022