Բարսելոնան պատրաստ է ընդունել Դե Յոնգի տրանսֆերի վերաբերյալ ստացած առաջարկը

Բարսելոնան պատրաստ է ընդունել Դե Յոնգի տրանսֆերի վերաբերյալ ստացած առաջարկը

12/06/2022 - 11:57

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։

Հայտնի է, որ հոլանդացի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունյաթեդը», որը նրա տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում կատալոնական ակումբի հետ։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մանկունյական ակումբն այս գործարքի վերաբերյալ առաջին առաջարկն է կատարել «բլաուգրանային» և պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել 60 մլն եվրո, որին հավելավճարների տեսքով կավելանա ևս 20 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ` «Բարսելոնան» այդ առաջարկը բավական շահավետ է համարում այն մերժելու համար։ «Կապտանռնագույնների» ղեկավարները պատրաստ են ընդունել «Յունայթեդի» առաջարկը` հաշվի առնելով հատկապես ակումբի ներկա ֆինանսական վիճակը։

Բացի դրանից, «Բարսայի» ղեկավարները համոզված են, որ թիմում այլ խաղացողների համար ավելի լավ առաջարկներ չեն լինի, բացառությամբ նրանց համար, ում ակումբը չի պատրաստվում վաճառել։

Ինքը` Դե Յոնգը, ցանկանում է մնալ «Բարսելոնայում», քանի որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում, սակայն «Այաքսում» նրա նախկին գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, ով նույն պատշտոնն արդեն զբաղեցնում է «Յունայթեդում», ու նախկին խաղընկեր Դոնի վան դե Բեկն անում են ամեն ինչ, որպեսզի նա համալրի «կարմիր սատանաների» շարքերը։

Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թ. հուլիսից, որի կազմում մինչ օրս անցկացրել է 139 հանդիպում` դառնալով 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022