Բարսելոնան  Գամպերի գավաթի հանդիպումը կանցկացնի մեքսիկական ակումբներից մեկի հետ

Բարսելոնան Գամպերի գավաթի հանդիպումը կանցկացնի մեքսիկական ակումբներից մեկի հետ

06/07/2022 - 11:45

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը Ժոան Գամպերի գավաթի հանդիպման շրջանակում կմրցի մեքսիկական «Պումասի» դեմ։

Հանդիպումը կայանալու է օգոստոսի 7-ին` «Սփոթիֆայ Նոու Կամպ» մարզադաշտում։

Հիշեցնենք` նախապես որոշված էր, որ «բլաուգրանան» այդ հանդիպումն անցկացնելու է «Ռոմայի» դեմ, սակայն հռոմեական ակումբը հրաժարվեց մասնակցությունից` «Բարսելոնայի» համար ստեղծելով լուրջ խնդիր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժոան Գամպերի հանդիպման ժամանակ «Բարսելոնայի» մրցակիցը, հնարավոր է, լինի «Միլանը», սակայն կողմերն այդպես էլ չհասան համաձայնության։

Հավելենք , որ «Պումասը» Մեքսիկայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է, որը 7 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 3 անգամ էլ` ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022