Ռոման հրաժարվել է Բարսելոնայի  հետ անցկացնել Ժոան Գամպերի գավաթի հանդիպումը

Ռոման հրաժարվել է Բարսելոնայի հետ անցկացնել Ժոան Գամպերի գավաթի հանդիպումը

28/06/2022 - 00:50

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» միջմրցաշրջանային հատվածում նախատեսել էր անցկացնել 6 ընկերական հանդիպում, որոնցից մեկը պետք է կայանար օգոստոսի 6-ին` Ժոան Գամպերի գավաթի շրջանակում, իսկ կատալոնական ակումբի մրցակիցը լինելու էր «Ռոման»։

Այդուհանդերձ, «բլաուգրանայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ հռոմեական ակումբը միակողմանիորեն և առանց բացատրության հրաժարվել է օգոստոսի 6-ին կայանալիք խաղն անցկացնելու նախապես համաձայնեցված պայմանագրից:

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» սկսել է նոր մրցակից փնտրել` Ժոան Գամպերի գավաթի հանդիպումն անցկացնելու համար, իսկ ակումբի իրավաբանական բաժինը քննարկում է «Ռոմայի» դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը՝ կատալոնական ակումբին և երկրպագուներին պատճառված վնասը փոխհատուցելու համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023