Բարսելոնան անզոր էր. Բավարիան ջախջախեց կատալոնացիներին🎥

Բարսելոնան անզոր էր. Բավարիան ջախջախեց կատալոնացիներին🎥

15/09/2021 - 00:48

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Բավարիան» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բարսելոնայի» դեմ։

Ճիշտ է` հանդիպման առաջին կեսում կողմերը գնդակին հավասար էին տիրում, սակայն խաղն ակնհայտ անցնում էր «Բավարիայի» ֆուտբոլիստների թելադրանքով, ովքեր մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին։

Աչքի ընկնելուն հատկապես մոտ էին Լերոյ Սանեն ու Ջամալ Մուսիալան, սակայն վերջիններս վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Ամեն դեպքուն, Յուլիան Նագելսմանի սաները հաղթողի կարգավիճակում գնացին ընդմիջման. 33-րդ րոպեին Թոմաս Մյուլլորերի կատարած հեռահար հարվածից հետո, գդակն անդրադառնալով Էրիկ Գարսիայից, հայտնվեց տանտերերի դարպասում։

Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ խաղակեսը, երբ 56-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց «Բավարիայի» առավելությունը։

Բաց թողած երկրորդ գոլից հետո Ռոնալդ Կումանը մի շարք փոփոխությսւններ կատարեց, փորձեց վերադասավորել իր թիմի խաղը։

Փոխարիման մտած ֆուտբոլիստները մի փոքր ակտիվացրին կատալոնական ակումբի խաղը, սակայն ոչ ավելին. հանդիպման տրամաբանությունը գործնականում չփոխվեց, քանի որ «Բավարիայի» տղաները խաղում էին շատ գրագետ։

Խաղավարտին մոտ` 85-րդ րոպեին, Լևանդովսկին ևս մեկ գնդակ ուղարկեց կատալոնական ակումբի դարպասն` ապահովելով «Բավարիայի» ջախջախիչ հաշվով հաղթանակը` 3:0

Հատկանշական է, որ ողջ հանդիպման ընթացքում «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն այդպես էլ որևէ դիպուկ հարված չկատարեցին Մանուել Նոյերի պաշտպանած դարպասի ուղղությամբ. նրանց կատարած բոլոր 5 հարվածները կա՛մ շեղ են եղել, կա՛մ էլ փակվել են մրցակցի կողմից։

E խմբի շրջանակում կայացավ ևս մեկ հանդիպում.

«Դինամո Կիև» 0:0 «Բենֆիկա»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor