Արսենալը Բարսելոնայի հետ քննարկում է Ումտիտիի հնարավոր տրանսֆերի հարցը

Արսենալը Բարսելոնայի հետ քննարկում է Ումտիտիի հնարավոր տրանսֆերի հարցը

30/03/2019 - 17:30

«Արսենալը» կրկին մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտիին:

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, լոնդոնցիների տեխնիկական տնօրեն Ռաուլ Սանլեին արդեն շբվել է կատալոնական ակումբի իր կոլեգայի՝ Էրիկ Աբիդալի հետ 25-ամյա ֆրանսիացու տրանսֆերի հարցով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ումտիտին հավանաբար կհեռանա «Բարսելոնայից», քանի որ կկորցնի թիմի հիմնական կազմում իր տեղը Մատեյս դե Լիգտի հավանական տրանսֆերի և Կլեման Լանգլեի պատճառով:

Այս մրցաշրջանում ֆրանսիացին «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 9 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023