Ատալանտան անակնկալ միավորներ կորցրեց Կրեմոնեզեի դեմ խաղում🎥

Ատալանտան անակնկալ միավորներ կորցրեց Կրեմոնեզեի դեմ խաղում🎥

11/09/2022 - 17:40

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Կրեմոնեզեի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում Բերգամոն ներկայացնող ակումբն ուներ տարածքային ու խաղային առավելություն, միևնույնն է, Ջան Պիերո Գասպերինիի թիմը չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Ատալանտայի» կազմից 74-րդ րոպեին հաշիվը բացեց Մերիհ Դեմիրալը, իսկ հյուրերի պատասխան գնդակը 78-րդ րոպեին խփեց Էմանուելե Վալերին։

Այս ոչ-ոքիից հետո «Ատալանտան» վաստակեց 14 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Նույնքան միավոր ունեն նաև «Նապոլին» և «Միլանը», որոնք լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են 1-ին և 3-րդ հորիզոնականները։

Հավելենք, որ «Կրեմոնեզեն», 2 միավորով, 19-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022