Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է Շոտլանդիային🎥

Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է Շոտլանդիային🎥

14/06/2022 - 20:58

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 4-րդ տուրում` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, միմյանց դեմ են մրցում Հայաստանի ու Շոտլանդիայի հավաքականները։

Առաջին կեսից հետո Շոտլանդիայի հավաքականը հաղթում է 2:1 հաշվով։

Հաշիվը 7-րդ րոպեին բացեց Վահան Բիչախչյանը, սակայն 14-րդ րոպեին Ստյուարտ Արմստրոնգը խփեց հյուրերի պատասխան գնդակը։

44-րդ րոպեին Արման Հովհաննիսյանը մեկ դրվագում երկու դեղին քարտ ստացավ և հեռացվեց դաշտից, իսկ 45+1-րդ րոպեին Արմստրոնգն առաջ մղեց արդեն շոտլանդացիներին` դառնալով դուբլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022