Անչելոտին հերթական անհավանական  ռեկորդն է սահմանել

Անչելոտին հերթական անհավանական ռեկորդն է սահմանել

29/05/2022 - 10:34

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» հաղթեց 1:0 հաշվով` 14-րդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Կառլո Անչելոտին դարձավ առաջին մարզիչը, ով չորս անգամ հաղթել է «ականջավոր գավաթը»` սահմանելով տպավորիչ ռեկորդ։

Այդ ցուցանիշով իտալացի մասնագետը գերազանցեց Զինեդին Զիդանին և Բոբ Փեյսլիին։

Զիդանը «Ռեալի» ղեկին 2016-18 թթ. երեք անգամ անընդմեջ տիրացել է գավաթին։

Փեյսլին նույնպես իր գավաթները հաղթել է մեկ ակումբի` «Լիվերպուլի» հետ` 1977, 1978 և 1981 թվականներին։

Ինչ վերաբերում է Անչելոտիին, ապա Պապա Կառլոն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը «Միլանի» հետ հաղթել է 2003 և 2007, իսկ «Ռեալի» հետ` 2014 և 2022 թթ.։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022