Ազգերի լիգա. Շվեյցարիան շոկի ենթարկեց Իսպանիային` հյուրընկալվելիս հաղթելով «ֆուրիա ռոխային»🎥

Ազգերի լիգա. Շվեյցարիան շոկի ենթարկեց Իսպանիային` հյուրընկալվելիս հաղթելով «ֆուրիա ռոխային»🎥

25/09/2022 - 00:50

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ խմբի 5-րդ տուրում Իսպանիայի հավաքականը Սարագոսայի «Լա Ռոմարեդա» մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի ընտրանու դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերին հաջողվեց հաղթել 2:1 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ շվեյցարացիների պաշտպան Բրիլ Էմբոլոն, ով իր անվան դիմաց գոլ և գոլային փոխանցում գրանցեց` օգնելով աչքի ընկնել նաև Բրիլ Էմբոլոյին։

«Ֆուրիա ռոխայի» միակ գոլն էլ խփեց Ժորդի Ալբան։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Չեխիա 0:4 Պորտուգալիա

A դիվիզիոնի 2-րդ խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Պորտուգալիա – 10 միավոր
  2. Իսպանիա – 8 միավոր
  3. Շվեյցարիա – 6 միավոր
  4. Չեխիա – 4 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022