ԱԱ-2026. Սալահը փայլում է` օգնելով Եգիպտոսին հաղթել Նոր Զելանդիային 🎥
ԱԱ-2026-ի G խմբի երկրորդ տուրում Եգիպտոսի ազգային հավաքականը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Նոր Զելանդիայի թիմի նկատմամբ։
Նորզելանդացիները 15-րդ րոպեից` Ֆին Սուրմանի գոլից հետո, հաղթում էին, բայց ընդմիջումից հետո «Փարավոնները» երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։
Եգիպտոսցիներից փայլեց թիմի ավագ ու առաջատար Մոհամեդ Սալահը` գրանցելով գոլ և ասիստ։ Հոսամ Հասանի գլխավորած թիմից աչքի ընկան նաև Մոստաֆա Զիկոն ու Տրեզեգեն։
Եգիպտոսը պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ Մունդիալներում։ «Փարավոնները» մրցաշարում նախորդ 8 խաղում գրանցել էին 3 ոչ-ոքի, կրել 5 պարտություն։
Աֆրիկյան հավաքականը 4 միավորով գլխավորեց G խումբը։ Իրանն ու Բելգիան ունեն 2-ական միավոր` զբաղեցնելով համապատասխանաբար երկրորդ ու երրորդ տեղերը։ Նոր Զելանդիան 1 միավորով չորրորդն է։
Վերջին տուրում խմբում կկայանան հետևյալ հանդիպումները.
- Եգիպտոս – Իրան` 27.06, 7:00
- Նոր Զելանդիա – Բելգիա` 27.06, 7:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml