ԱԱ-2026. Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը 📸
ԱԱ-2026. Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը 📸
19/05/2026 - 16:22

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Դիոգու Կոշտա («Պորտու»), Ժոզե Սա («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Ռուի Սիլվա («Սպորտինգ Լիսաբոն»), Ռիկարդու Վելյու («Գենչերբիրլիգի», Թուրքիա)։

Պաշտպաններ` Դիոգու Դալոտ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Մատեուշ Նունյեշ, Ռուբեն Դիաշ (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Նելսոն Սեմեդու («Ֆեներբահչե», Թուրքիա), Ժոաու Կանսելու («Բարսելոնա», Իսպանիա), Նունու Մենդեշ (ՊՍԺ, Ֆրանսիա), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ Լիսաբոն»), Ռենատու Վեյգա («Վիլյառեալ», Իսպանիա), Տոմաշ Արաուխու («Բենֆիկա»)։

Կիսապաշտպաններ` Ռուբեն Նևեշ («Ալ Հիլալ», Սաուդյան Արաբիա), Սամուել Կոշտա («Մալյորկա», Իսպանիա), Ժոաու Նևեշ, Վիտինիա (երկուսն էլ` ՊՍԺ), Բրունու Ֆեռնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)։

Հարձակվողներ` Ժոաու Ֆելիքս, Կրիշտիանու Ռոնալդու (երկուսն էլ` «Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Ֆրանսիշկու Տրինկաու («Սպորտինգ Լիսաբոն»), Ֆրանսիշկու Կոնսեյսաու («Յուվենտուս», Իտալիա), Պեդրու Նետու («Չելսի», Անգլիա), Ռաֆայել Լեաու («Միլան», Իտալիա), Գոնսալու Գեդեշ («Ռեալ Սոսիեդադ», Իսպանիա), Գոնսալու Ռամուշ (ՊՍԺ)։

«Սելեսաոն» նախքան Մունդիալը հունիսի 6-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չիլիի, իսկ հունիսի 10-ին` Նիգերիայի հավաքականի հետ։

Պորտուգալացիներն ԱԱ-2026-ի K խմբում հունիսի 17-ին կմրցեն ԿԴՀ-ի, հունիսի 23-ին` Ուզբեկստանի, իսկ հունիսի 28-ին` Կոլումբիայի դեմ։

Հավելենք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնությանը կմասնակի 6-րդ անգամ։ Նա առաջին անգամ մրցաշարին մասնակցել է 2006 թվականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026