ԱԱ-2026. Շոտլանդիան դժվարին հաղթանակ տարավ Հայիթիի նկատմամբ 🎥
ԱԱ-2026-ի C խմբի առաջին տուրում Շոտլանդիայի ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Հայիթիի թիմին։
Սթիվ Քլարքի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց «Ասթոն Վիլայի» ավագ Ջոն Մաքգինը։
52 տարի անց Մունդիալ վերադարձած Հայիթիի հավաքականը լուրջ դիմադրություն ցույց տվեց` ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր, բայց չհաջողվեց խուսափել պարտությունից։
Շոտլանդացիները 3 միավորով գլխավորեցին C խմբի մրցաշարային աղյուսակը։ Բրազիլիան ու Մարոկկոն ունեն 1-ական միավոր, իսկ Հայիթին եզրափակում է խումբը։
Երկրորդ տուրում C խմբում կկայանան հետևյալ հանդիպումները.
- Շոտլանդիա – Մարոկկո` 20.06, 2:00
- Հայիթի – Բրազիլիա` 20.06, 4:30
Կարդացե՛ք նաև`
- ԱԱ-2026. Կանադան մեծ դժվարությամբ ոչ-ոքի կորզեց Բոսնիա և Հերցեգովինայից
- ԱԱ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն համառ պայքարում չպարզեցին հաղթողին
- ԱԱ-2026. Սեադ Կոլաշինացի անհավանական փրկությունը Կանադայի դեմ խաղում
- ԱԱ-2026. ԱՄՆ-ը փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Պարագվային
- Գերազանցվել է Սթոունզի` ԱԱ-ի մեկ խաղում ճշգրիտ փոխանցումների տպավորիչ ռեկորդը
- ԱԱ-2026. Փոխվել է Կոտ դ’Իվուար – Էկվադոր հանդիպման մրցավարական անձնակազմը
- ԱԱ-2026. Ռեյնայի` «տրիվելայով» խփած հիասքանչ գոլը Պարագվայի դեմ խաղում
- ԱԱ-2026. Կատարը 90+4-ին սենսացիոն ոչ-ոքի կորզեց Շվեյցարիայից
- ԱԱ-2026. Վինիսիուսի հիասքանչ գոլը Մարոկկոյի դեմ խաղում
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml