ԱԱ-2026. Մեքսիկայի հավաքականի հայտացուցակը 📸
ԱԱ-2026. Մեքսիկայի հավաքականի հայտացուցակը 📸
01/06/2026 - 14:33

Մեքսիկայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խավիեր Ագիրեն հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Գիլերմո Օչոա (ԱԵԼ Լիմասոլ, Կիպրոս), Ռաուլ Ռանխել («Գվադալախարա»), Կառլոս Ասևեդո («Սանթոս Լագունա»)։

Պաշտպաններ` Իսրայել Ռեյես («Ամերիկա»), Խորխե Սանչես (ՊԱՕԿ, Հունաստան), Սեսար Մոնտես («Լոկոմոտիվ Մոսկվա», Ռուսաստան), Էդսոն Ալվարես («Ֆեներբահչե», Թուրքիա), Խոան Վասկես («Ջենոա», Իտալիա), Խեսուս Գալյարդո («Տոլուկա»), Մատեո Չավես («ԱԶ Ալկմար», Նիդերլանդներ)։

Կիսապաշտպաններ` Ալվարո Ֆիդալգո («Բետիս», Իսպանիա), Բրիան Գուտյերես, Լուիս Ռոմո (երկուսն էլ` «Գվադալախարա»), Օրբելին Պինեդա (ԱԵԿ Աթենք, Հունաստան), Էրիկ Լիրա («Կրուս Ասուլ»), Օբեդ Վարգաս («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Խիլբերտո Մորա («Տիխուանա»), Լուիս Չավես («Դինամո Մոսկվա», Ռուսաստան)։

Հարձակվողներ` Ռոբերտո Ալվարադո, Արմանդո Գոնսալես (երկուսն էլ` «Գվադալախարա»), Սեսար Ուերտա («Անդերլեխտ», Բելգիա), Գիլերմո Մարտինես («Պումաս»), Սանտիագո Խիմենես («Միլան», Իտալիա), Ռաուլ Խիմենես («Ֆուլհեմ», Անգլիա), Խուլիան Կինյոնես («Ալ Քադիսիա», Սաուդյան Արաբիա), Էռնեստո Վեգա («Տոլուկա»)։

«Ացտեկների» հայտացուցակում ընդգրկված լեգենդար, 40-ամյա դարպասապահ Գիլերմո Օչոան 6-րդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը։

«Տիխուանայի» կիսապաշտպան Խիլբերտո Մորան ընդամենը 17 տարեկան է։

«Ալ Քադիսիայի» հարձակվող Խուլիան Կինյոնեսը, որը, ի դեպ, ազգությամբ կոլումբացի է, ավարտված մրցաշրջանում 33 գոլով դարձել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի լավագույն ռմբարկու` առաջ անցնելով Անգլիայի հավաքականի հարձակվող Այվեն Թոնիից («Ալ Ահլի», 32) և «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուից («Ալ Նասր», 28)։

«Գվադալախարայի» հարձակվող Արմանդո Գոնսալեսն էլ ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 35 խաղում 24 գոլ է խփել։

Մեքսիկայի հավաքականը մայիսին արդեն երկու ընկերական հանդիպում է անցկացրել` հաղթելով Գանային (2:0) և Ավստրալիային (1:0)։

Ագիրեի գլխավորած թիմը նախքան Մունդիալը հունիսի 5-ին էլ ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի հավաքականի հետ։

«Ացտեկներն» ԱԱ-2026-ի A խմբում են և մրցաշարի բացման խաղում Մեխիկոյում կմրցեն Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի դեմ։

Ի դեպ, Մեքսիկա – ՀԱՀ խաղով մեկնարկել է նաև ԱԱ-2010-ը։Կողմերն այդ ժամանակ գրանցել են 1:1 հաշիվը։

«Էլ Տրիկոլորը» Մունդիալում հունիսի 19-ին ուժերը կչափի նաև Հարավային Կորեայի, իսկ հունիսի 25-ին` Չեխիայի հավաքականի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026