ԱԱ-2022. Սենեգալը վստահ խաղով հաղթեց Քաթարին🎥

ԱԱ-2022. Սենեգալը վստահ խաղով հաղթեց Քաթարին🎥

25/11/2022 - 21:11

ԱԱ-2022-ի A խմբի 2-րդ տուրում Սենեգալի հավաքականը մրցեց Քաթարի ընտրանու դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` սենեգալցիները հաղթեցին 3:1 հաշվով։

Ալիու Սիսեի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Բուլայե Դիան, Ֆամարա Դիեդուն ու Բամբա Դիենգը։

Տանտերերի միակ գոլը խփեց Մոհամեդ Մունտարին։

Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

Հոլանդիա – Էկվադոր

A խմբի մրցաշարային աղյուսակը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. Հոլանդիա – 3 միավոր
  2. Էկվադոր – 3 միավոր
  3. Սենեգալ (անցկացրած երկու հանդիպում) – 3 միավոր
  4. Քաթար (անցկացրած երկու հանդիպում) – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022