ԱԱ-2022. Հոլանդիան վստահ խաղով հաղթեց Քաթարին` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥

ԱԱ-2022. Հոլանդիան վստահ խաղով հաղթեց Քաթարին` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥

29/11/2022 - 20:54

ԱԱ-2022-ի A խմբի 3-րդ տուրում Հոլանդիայի հավաքականը մրցեց տանտերերի` Քաթարի ընտրանու դեմ։

Հանդիպման մեծ մասում «նարնջագույններն» ունեին տարածքային և խաղային շոշափելի առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Լուի վան Գալի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Կոդի Գակպոն ու Ֆրենկի դե Յոնգը։

Նշենք, որ Գակպոն աշխարհի ընթացիկ առաջնությունում խփեց 3-րդ գոլն ու Կիլիան Մբապե (Ֆրանսիա) և Էներ Վալենսիայի (Էկվադոր) հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների պայքարը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Էկվադոր 1:2 Սենեգալ

A խումբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Հոլանդիա – 7 միավոր
  2. Սենեգալ – 6 միավոր
  3. Էկվադոր – 4 միավոր
  4. Քաթար – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022