«Տոտենհեմը» բանակցություններ է սկսել «Ման. Սիթիի» հետ
«Տոտենհեմը» բանակցություններ է սկսել «Ման. Սիթիի» հետ
02/06/2026 - 10:29

«Տոտենհեմը» նորից կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սավինիոյին, տեղեկացնում է Globo-ն։

Լոնդոնյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցություններ է սկսել «Քաղաքաբնակների» հետ, որոնք դեռ նախնական փուլում են։ Ակումբները քննարկել են 22-ամյա եզրայինի ամբողջական տրանսֆերը։

Դեռ նախորդ ամռանը «Խթանները» փորձում էին ձեռք բերել Սավինիոյին, բայց գործարքը չկայացավ։ «Տոտենհեմը» պատրաստ էր մինչև 80 միլիոն եվրո վճարել նրա տեղափոխության համար։

Ձախ վինգերը «Սիթիում» հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 84 խաղում խփել է 7 գոլ, կատարել 16 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026