Սենսացիա Լա Կորունիայում! Իսպանիան չկարողացավ հաղթել Իրաքին 🎥
Իսպանիայի ազգային հավաքականը Լա Կորունիայի «Ռիասոր» ստադիոնում չկարողացավ հաղթել Իրաքի թիմին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Եվրոպայի գործող չեմպիոնից 16-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆերան Տոռեսը։ Իրաքցիների պատասխան գոլը 27-րդ րոպեին խփեց Մերխաս Դոսկին։
«Ֆուրիա ռոխան» նախքան ԱԱ-2026-ը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` հունիսի 9-ին մրցելով Պերուի հավաքականի դեմ։
Իրաքը, որը նույնպես կմասնակցի Մունդիալին, հունիսի 10-ին կհանդիպի Վենեսուելային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml